Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
21.04.2017 | 00:34

...թե Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի ֆոնին Հովիկ Աբրահամյանի ակտիվանալը հստակ «մեսիջներ» ուներ։ Նա կրկին ՀՀԿ-ին փորձում է հասկացնել, որ ինքը դեռ կա ու չի պատրաստվում նահանջել։

Ավելին, ասում են, որ հիմա նա ուղիներ է փնտրում ՀՀԿ-ի ղեկավարի հետ գործերը «լավացնելու», մի բան նորից «ձեռքը» գցելու համար։ Սակայն այս անգամ նրա հույսերը կարող են ի դերև ելնել, քանի որ ՀՀԿ-ում նրա դեմ բոլոր դռները «կողպել» են։

Դիտվել է՝ 6280

Մեկնաբանություններ